Հոդված 3. Օրենսգրքի 18-րդ հոդվածում՝
Հոդված 3. Օրենսգրքի 18-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված՝ Օրենսգրքով սահմանված հարկի, տույժի և (կամ) տուգանքի վճարումը կատարվում է ստուգման կամ այլ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:».
2) 4-րդ մասի «միասնական գանձապետական հաշվին գումարի հաշվեգրման օրը» բառերը փոխարինել «համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող` պետական բյուջեի գանձապետական հաշվին գումարի հաշվեգրման օրը, իսկ միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին վճարման մասով` այդ հաշիվներին համապատասխան գումարների մուտքագրման օրը» բառերով.
3) 5-րդ մասը «Միասնական հաշվի» բառերից հետո լրացնել «կամ վարչական ակտի միասնական հաշվի» բառերով, իսկ «հաշվին» բառից հետո՝ «կամ վարչական ակտի միասնական հաշվին» բառերով: