Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-01-ից մինչև 2024-07-01։Բացել գործող տեքստը

Հոդված 18. Օրենսգրքի 223-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2024-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 18. Օրենսգրքի 223-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «այդ թվում՝ սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարի և հարկային տարվա ընթացքում վճարված ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերությունը,» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարի և հարկային տարվա ընթացքում վճարված ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերությունը՝ որպես պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ռոյալթիի գումար, մուտքագրվում է միասնական հաշվին մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ռոյալթիի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը, եթե հարկ վճարողի կողմից կիրառվել է համապատասխան ծրագրային հրահանգ, կամ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ռոյալթիի վճարման վերջնաժամկետի օրը, իսկ տվյալ հարկային տարվա համար ռոյալթիի վճարման վերջնաժամկետից հետո տվյալ հարկային տարվա համար ներկայացվող ռոյալթիի հարկային հաշվարկով (այդ թվում՝ ճշտված) առաջացող՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ռոյալթիի գումարը մուտքագրվում է միասնական հաշվին ռոյալթիի հարկային հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացման օրը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։