Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-01-ից մինչև 2024-07-01։Բացել գործող տեքստը

Հոդված 22. Օրենսգրքի 325-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2024-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 22. Օրենսգրքի 325-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «օրը» բառից հետո լրացնել «, իսկ վարչական ակտի միասնական հաշվին վճարված գումարների հաշվառման օր՝ դրանց՝ վարչական ակտի միասնական հաշվին մուտքագրման օրը» բառերով.

2) 2-րդ մասը «հաշվին» բառից հետո լրացնել «կամ վարչական ակտի միասնական հաշվին» բառերով.

3) 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հարկային պարտավորությունները մարվում են միասնական հաշվում առկա գումարների հաշվին, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի: Միասնական հաշվի միջոցով մարվում են այն հարկի կամ վճարի գծով հարկային պարտավորությունները, որի մասով Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացվում հարկային հաշվարկ, այդ հարկի կամ վճարի գծով կանխավճարները, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների գումարները, բացառությամբ հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված հարկի կամ վճարի, տույժերի, տուգանքների գծով գումարների:

4. ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի պարտավորությունները նախ մարվում են տվյալ հարկատեսակի գծով անձնական հաշվի քարտում առկա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների հաշվին՝ Օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասին և Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, ապա սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ միասնական հաշվում առկա գումարի հաշվին:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ մասերով.

«4.1. Միասնական հաշվում առկա գումարները մինչև տվյալ հարկի գծով պարտավորությունների կատարման վերջնաժամկետին նախորդող օրը ներառյալ հարկ վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ կարող են ուղղվել հարկ վճարողի նշած հարկային պարտավորությունների մարմանը:

4.2. Հարկ վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգը չկիրառվելու դեպքում հարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետի օրը միասնական հաշվում առկա գումարներից մարումներն իրականացվում են ինքնաշխատ եղանակով:».

5) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Միասնական հաշվում առկա գումարների հաշվին առաջնահերթ մարվում են սոցիալական վճարի հարկային պարտավորությունները:».

6) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված հարկային պարտավորությունների բացակայության դեպքում կամ դրանք մարվելուց հետո միասնական հաշվում առկա գումարների հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունները մարվում են ըստ մարման օրվա դրությամբ առկա և ավելի վաղ վճարման վերջնաժամկետ ունեցող հարկային պարտավորությունների հերթականության, իսկ մարման օրվա դրությամբ վճարման վերջնաժամկետները համընկնելու (ժամկետները նույնն են) դեպքում հարկային պարտավորությունները մարվում են Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով սահմանված անձնական հաշվի քարտի վարման կարգին համապատասխան, բացառությամբ սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքի: Ընդ որում, այլ հարկային պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են բոլոր հարկերի, վճարների գումարները, այնուհետև՝ տույժերի, որից հետո՝ տուգանքների գումարները:».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Վարչական ակտի միասնական հաշվի միջոցով մարվում են հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված հարկի կամ վճարի գծով պարտավորությունները, այդ թվում՝ տույժերի, տուգանքների գծով, ինչպես նաև Օրենսգրքով սահմանված տուգանքների, վնասի հատուցման գումարների գծով պարտավորությունները: Վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարներից առաջնահերթ մարվում են սոցիալական վճարի հարկային պարտավորությունները, այնուհետև վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարների հաշվին հարկ վճարողի հարկային պարտավորությունները մարվում են ըստ մարման օրվա դրությամբ առկա և ավելի վաղ վճարման վերջնաժամկետ ունեցող հարկային պարտավորությունների հերթականության, իսկ մարման օրվա դրությամբ վճարման վերջնաժամկետները համընկնելու (ժամկետները նույնն են) դեպքում հարկային պարտավորությունները մարվում են Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ անձնական հաշվի քարտի վարման կարգին համապատասխան: Ընդ որում, հարկային պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են բոլոր հարկերի, վճարների գումարները, այնուհետև՝ տույժերի, որից հետո՝ տուգանքների, վնասի հատուցման գումարները:».

8) 8-րդ մասը «Միասնական հաշվին» բառերից հետո լրացնել «կամ վարչական ակտի միասնական հաշվին» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։