Հոդված 27. Օրենսգրքի 457-րդ հոդվածում՝
Հոդված 27. Օրենսգրքի 457-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը հաշվառված և չկատարված (չմարված) հարկային պարտավորությունները, Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն, հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտերում հաշվառվում են հարկային մարմնի սահմանած կարգով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-10-րդ մասերով.
«8. Մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը հարկային մարմնի կողմից կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով հաշվառված և չկատարված (չմարված) հարկային պարտավորությունները, Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն, հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտերում հաշվառվում են հարկային մարմնի սահմանած կարգով:
9. 2024 թվականի հունիսի 30-ի դրությամբ առկա ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները հաշվառվում են որպես ռիսկային փոխհատուցվող գումարներ: ԱԱՀ-ի մասով այդ փոխհատուցվող գումարները կարող են ուղղվել ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մարմանը՝ Օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, կամ մուտքագրվել միասնական հաշվին՝ Օրենսգրքի 74-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան, իսկ ակցիզային հարկի մասով այդ փոխհատուցվող գումարները կարող են ուղղվել ակցիզային հարկի գծով պարտավորությունների մարմանը՝ Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, կամ մուտքագրվել միասնական հաշվին՝ Օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան:
10. 2024 թվականի հուլիսի 1-ից հետո հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում (այդ թվում՝ ճշտված) արտացոլված կամ հարկային մարմնի կողմից կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված հարկային պարտավորությունները՝ անկախ որ հաշվետու ժամանակաշրջանին են վերաբերում, Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն հաշվառվում են հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտերում՝ հարկային մարմնի սահմանած կարգով:»:
(հոդվածը 28.02.24 ՀՕ-111-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից)