Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-01-ից մինչև 2024-07-01։Բացել գործող տեքստը

Հոդված 15. Օրենսգրքի 95-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2024-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 15. Օրենսգրքի 95-րդ հոդվածում՝

1) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով առաջացող՝ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարը սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան ուղղվում է որևէ հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացած՝ պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարների մարմանը կամ սույն հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասին համապատասխան մուտքագրվում է միասնական հաշվին:

3. Եթե յուրաքանչյուր hաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացման օրվա դրությամբ հարկ վճարողն ունի ակցիզային հարկի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը կարող է ուղղվել որևէ հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացած՝ պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարների մարմանը՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի վճարման վերջնաժամկետի օրը կամ մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը՝ հարկ վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

«4. Եթե յուրաքանչյուր hաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջանում է ակցիզային հարկի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային չհամարվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը, եթե հարկ վճարողի կողմից կիրառվել է համապատասխան ծրագրային հրահանգ, կամ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի վճարման վերջնաժամկետի օրը: Եթե որևէ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման վերջնաժամկետից հետո ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով (այդ թվում՝ ճշտված) առաջանում է ակցիզային հարկի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային չհամարվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին միասնական հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացման օրը:

5. Յուրաքանչյուր hաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային համարվող ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում են միասնական հաշվին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։