Հոդված 11. Բուծողի իրավունքի տրամադրումը
Հոդված 11. Բուծողի իրավունքի տրամադրումը
1. Բուծողի իրավունքի տրման կամ մերժման մասին որոշումը կայացվում է սույն օրենքի 4-8-րդ հոդվածներով նախատեսված՝ բույսերի նոր սորտերի իրավական պահպանության պահանջներին համապատասխանության փորձաքննության անցկացումից հետո՝ մեկամսյա ժամկետում: Փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը կարող է աճեցնել սորտը կամ անցկացնել անհրաժեշտ փորձարկումներ, պահանջել աճեցնել սորտը կամ անցկացնել անհրաժեշտ այլ փորձարկումներ կամ հաշվի առնել արդեն անցկացված փորձարկումների արդյունքները:
2. Լիազոր մարմինը փորձարկումների և փորձաքննությունների անցկացման նպատակով կարող է պահանջել բուծողից ներկայացնել սույն օրենքից բխող անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր կամ նյութեր:
3. Լիազոր մարմնի կողմից բուծողի իրավունքի տրամադրումը չի կարող մերժվել, կամ այդ իրավունքը՝ դադարեցվել նախկինում սորտին պահպանություն չտրամադրելու, այլ պետությունում կամ միջկառավարական կազմակերպությունում դրա պահպանությունը մերժելու կամ պահպանության ժամկետը լրանալու հիմքով:
(11-րդ հոդվածը խմբ. 26.06.23 ՀՕ-242-Ն)
(26.06.23 ՀՕ-242-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)