Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԸ

Հոդված 12. Ժամանակավոր պահպանությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Ժամանակավոր պահպանությունը

1. Բուծողի շահերի պաշտպանության նպատակով բուծողին իրավունքների ժամանակավոր պահպանություն է տրվում բուծողի իրավունքի տրամադրման հայտի ներկայացման և բուծողի իրավունքի տրամադրման միջև ընկած ժամանակահատվածում:

2. Ժամանակավոր պահպանությունը ընդգրկում է այն բոլոր իրավունքները, որոնք տրվում են բուծողի իրավունք ստանալու դեպքում:

3. Հայտատուն ցանկացած անձի նկատմամբ համարվում է բուծողի իրավունքի կրող, որը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակահատվածում կատարել է գործողություններ, որոնք իրավունքը շնորհվելուց հետո պահանջում են բուծողի թույլտվությունը, ինչպես նախատեսված է սույն օրենքի 13-րդ հոդվածով։ Հայտատուն պետք է ունենա լիցենզիայի պայմանագրեր կնքելու և դատական վարույթ հարուցելու նույն իրավունքները, որոնք տրվում են բուծողին համապատասխան սորտի համար հայտի ներկայացման օրը։ Սույն մասով վերապահված իրավունքները համարվում են երբեք չտրամադրված, եթե իրավունքը չի տրվում:

4. Ժամանակավոր պահպանությունն ուժի մեջ է մտնում միայն այն անձանց նկատմամբ, որոնց բուծողը ծանուցել է հայտի ներկայացման մասին:

(12-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.06.23 ՀՕ-242-Ն)

(26.06.23 ՀՕ-242-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։