Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Հոդված 5. Նոր սորտը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Նոր սորտը

1. Սորտը համարվում է նոր, եթե բուծողի իրավունքների համար հայտի տրման օրը բուծողի կողմից կամ նրա համաձայնությամբ սորտի բազմացվող նյութը կամ բուսանյութը օգտագործման նպատակով չի վաճառվել կամ այլ ճանապարհով չի տրամադրվել այլ անձանց`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում` մինչև հայտի ներկայացման օրվանից մեկ տարի առաջ.

2) այլ պետության տարածքում` հայտի ներկայացման օրվանից չորս տարի առաջ, իսկ պտղատու ծառատեսակների և խաղողի համար՝ վեց տարի առաջ:

(5-րդ հոդվածը փոփ. 26.06.23 ՀՕ-242-Ն)

(26.06.23 ՀՕ-242-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։