Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 15. Բուծողի իրավունքների շրջանակների սպառումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Բուծողի իրավունքների շրջանակների սպառումը

1. Բուծողի իրավունքները չեն տարածվում սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված սորտերի կամ այն սորտերի վրա, որոնք բուծողի կողմից կամ նրա համաձայնությամբ վաճառվել կամ այլ ճանապարհով շուկայահանվել են Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ սույն կետում նշված սորտից ստացված ցանկացած նյութի վրա, եթե այդ գործողությունները կապված չեն`

1) տվյալ սորտի հետագա բազմացման հետ, կամ

2) սորտի նյութի արտահանման հետ, որը թույլ է տալիս սորտի բազմացումն այն երկրում, որտեղ

տվյալ բուսաբանական ցեղին կամ տեսակին պատկանող սորտերը չեն պահպանվում, բացառությամբ վերջնական օգտագործման նպատակով արտահանումների:

2. Սույն հոդվածում սորտի նկատմամբ կիրառվող «նյութ» հասկացությունը նշանակում է`

1) ցանկացած տիպի սերմնանյութ.

2) բուսանյութ, ներառյալ՝ ամբողջական բույսերը և բույսերի մասերը.

3) ցանկացած արտադրանք, որն ստացվել է անմիջապես բուսանյութից:

(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.06.23 ՀՕ-242-Ն)

(26.06.23 ՀՕ-242-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։