Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Հոդված 20. Բուծողի իրավունքն անվավեր ճանաչելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Բուծողի իրավունքն անվավեր ճանաչելը

1. Բուծողի իրավունքը դատական կարգով անվավեր է ճանաչվում, եթե`

1) բուծողի իրավունքը տրվել է սույն օրենքի 5-րդ կամ 6-րդ հոդվածի դրույթների խախտմամբ.

2) բուծողի իրավունքը տրվել է բուծողի ներկայացրած տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա և բուծողի իրավունքների տրամադրման պահին չեն պահպանվել սույն օրենքի 7-րդ կամ 8-րդ հոդվածի դրույթներով սահմանված պահանջները` առանց սույն օրենքի 7-րդ կամ 8-րդ հոդվածի դրույթներով սահմանված պահանջների պահպանման.

3) բուծողի իրավունքը տրվել է այդ իրավունքը չունեցող անձին, եթե միայն այն չի փոխանցվել այն անձին, որն ունի այդ իրավունքը:

2. Բացի սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերից, բուծողի իրավունքը չի կարող անվավեր ճանաչվել:

(20-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.06.23 ՀՕ-242-Ն)

(26.06.23 ՀՕ-242-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։