Հոդված 10. Առաջնության իրավունքը
Հոդված 10. Առաջնության իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք, որը ՈՒՊՈՎ-ի անդամ պետություններից մեկում ներկայացրել է բույսի նոր սորտի պահպանման իրավունքի տրամադրման հայտ, 12 ամսվա ընթացքում օգտվում է տվյալ սորտի համար լիազոր մարմնի կողմից բուծողին իրավունքների տրման առաջնության իրավունքից: Այդ ժամկետը հաշվարկվում է առաջին հայտի լրացման պահից սկսած:
Հայտի լրացման օրը չի հաշվարկվում սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում:
2. Առաջնության իրավունքից օգտվելու համար բուծողը լիազոր մարմին ներկայացրած հայտում պետք է ներառի տեղեկատվություն առաջին հայտի առաջնության մասին: Հայտատուն պարտավոր է հայտի լրացման օրվանից երեք ամսվա ընթացքում ներկայացնել առաջին հայտի փաստաթղթերի կրկնօրինակները` վավերացված առաջին հայտը ներկայացրած լիազոր մարմնի կողմից, ինչպես նաև օրինակներ կամ այլ ապացույցներ երկու հայտերի առարկա հանդիսացող սորտի նույնը լինելու մասին:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում նոր հայտ ներկայացնելը կամ սորտի հրապարակումն ու տարածումը չեն կարող այն մերժելու հիմք հանդիսանալ, ինչպես նաև չեն կարող հիմք հանդիսանալ երրորդ անձի իրավունքների առաջացման համար: