Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-11-08-ից մինչև 2023-07-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 13. Բուծողի բացառիկ իրավունքները

գործել է մինչև 2023-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 13. Բուծողի բացառիկ իրավունքները

1. Բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, պահպանվող սորտի սերմնանյութի կամ բուսանյութի հետ կապված՝ սույն հոդվածում նշված գործողությունների համար պահանջվում է բուծողի` լիազոր մարմնում գրանցված` լիցենզիոն պայմանագրով ամրագրված, թույլտվությունը`

1) արտադրություն կամ վերարտադրություն (բազմացում).

2) վերարտադրության (բազմացման) նպատակով օգտագործման համար կարգաբերում.

3) վաճառքի առաջարկ.

4) վաճառք կամ այլ ճանապարհով շուկայահանում.

5) արտահանում.

6) ներկրում.

7) պահպանություն` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված նպատակներով:

2. Լիցենզիոն պայմանագրով ամրագրված թույլտվությունը բուծողը կարող է տրամադրել՝ առաջադրելով որոշակի պահանջներ և սահմանափակումներ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերում նշված գործողությունների, ներառյալ՝ ամբողջական բույսերի և դրանց մասերի համար, որոնք ստացվել են պահպանվող սորտի բուսանյութի չթույլատրված օգտագործման հետևանքով, բուծողի թույլատվության առկայությունը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ բուծողը հնարավորություն չի ունեցել օգտվելու տվյալ բուսանյութի նկատմամբ իր իրավունքից:

4. Սույն հոդվածի 1-4-րդ մասերի դրույթները տարածվում են նաև այն սորտերի վրա`

1) որոնք էականորեն ժառանգել են պահպանված սորտի հատկանիշները, եթե պահպանված սորտը ինքը չի հանդիսանում այլ սորտի էական հատկանիշների ժառանգորդ.

2) որոնք հստակ չեն տարբերվում պահպանված սորտից` համաձայն սույն օրենքի 7-րդ հոդվածի դրույթների.

3) որոնց արտադրությունը պահանջում է պահպանվող սորտի բազմակի կիրառում:

5. Սորտը համարվում է մեկ այլ սորտից ըստ էության ստացված, եթե այն`

1) ստացվել է նախնական սորտից կամ այլ սորտից, և վերջինս ինքնին ստացվել է նախնական սորտից, միաժամանակ պահպանելով նախնական սորտի արտահայտման հիմնական բնութագիրը, որը համարվում է նախնական սորտի գենոտիպի կամ գենոտիպերի համակցում.

2) հստակ տարբերվում է նախնական սորտից.

3) համապատասխանում է նախնական սորտին` հիմնական հատկանիշների արտահանման տեսանկյունից, որոնք համարվում են նախնական սորտից ստացված գենոտիպերի կամ գենոտիպերի համակցման արդյունք, բացառությամբ ծագման հետևանքով առաջացած տարբերությունների:

6. Սորտերը կարող են ստացվել բնական կամ ինդուցիացված մուտանտների կամ ինքնակլոնային տարբերակով, ընտրությամբ կամ նախնական սորտի բույսերի ընտրությամբ՝ հետադարձ տրամախաչման կամ գենային ինժեներիայի վերափոխման մեթոդով:

(հոդվածը 17.01.23 ՀՕ-13-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։