Գլուխ 3 · ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԸ
Հոդված 12. Ժամանակավոր պահպանությունը
Հոդված 12. Ժամանակավոր պահպանությունը
1. Բուծողի շահերի պաշտպանության նպատակով բուծողին իրավունքների ժամանակավոր պահպանություն է տրվում` սկսած բուծողի իրավունքի տրամադրման հայտ ներկայացնելու պահից մինչև բուծողի իրավունքի տրամադրումը:
2. Ժամանակավոր պահպանությունը ենթադրում է այն բոլոր իրավունքները, որոնք տրվում են բուծողի իրավունք ստանալու դեպքում: