Հոդված 15. Բուծողի իրավունքների շրջանակների սպառումը
Հոդված 15. Բուծողի իրավունքների շրջանակների սպառումը
1. Բուծողի իրավունքները չեն տարածվում սույն օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված սորտերի կամ այն սորտերի վրա, որոնք բուծողի կողմից կամ նրա համաձայնությամբ վաճառվել կամ այլ ճանապարհով շուկայահանվել են Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ սույն կետում նշված սորտից ստացված ցանկացած նյութի վրա, եթե այդ գործողությունները կապված չեն`
1) տվյալ սորտի հետագա բազմացման հետ.
2) նյութի արտահանման հետ, որը թույլ է տալիս սորտի բազմացումն այն երկրում, որտեղ
տվյալ բուսաբանական տեսակի կամ տիպի սորտերը չեն պահպանվում, բացառությամբ վերջնական օգտագործման նպատակով արտահանումների:
2. Սույն հոդվածում սորտի նկատմամբ կիրառվող «նյութ» հասկացությունը նշանակում է`
1) ցանկացած տիպի սերմնանյութ.
2) բուսանյութ, ներառյալ՝ ամբողջական բույսերը և բույսերի մասերը.
3) ցանկացած արտադրանք, որն ստացվել է անմիջապես բուսանյութից: