Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-11-08-ից մինչև 2023-07-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2023-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) բուծող`

ա. անձ, որը ստեղծել, բացահայտել կամ կատարելագործել է որևէ սորտ,

բ. անձ, որը հանդիսանում է սորտը ստեղծողի, բացահայտողի կամ կատարելագործողի գործատուն կամ վերջինիս հանձնարարել է տվյալ աշխատանքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով,

գ. անձ, որը հանդիսանում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված անձանց իրավահաջորդը.

2) բուծողի իրավունք` սույն օրենքով սահմանված բուծողի իրավունքը, որը հավաստվում է բուծողին տրամադրված արտոնագրով.

3) սորտ` բուսաբանական հայտնի տաքսոնների ամենացածր դասի բույսերի նույն տաքսոնի խումբ, որը, անկախ բուծողին իրավունքներ տալու հանգամանքից, կարող է`

ա. որոշվել տվյալ գենոտիպի կամ գենոտիպերի համակցությունը բնութագրող հատկանիշների արտահայտման աստիճանով,

բ. տարբերվել բույսերի ցանկացած այլ խմբից առնվազն մեկ տարբերակիչ հատկանիշով,

գ. դիտարկվել որպես մեկ ամբողջություն` անփոփոխ վերարտադրության պիտանիության տեսանկյունից.

4) լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.

5) «ՈՒՊՈՎ (UPOV)» (այսուհետ` ՈՒՊՈՎ)՝ Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միություն, որը հիմնվել է 1961 թվականին Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի կողմից և հետագայում վերանայվել է 1972, 1978 և 1991 թվականների ակտերով.

6) ՈՒՊՈՎ-ի անդամ` 1961 թվականի ՈՒՊՈՎ-ի կոնվենցիայի 1972 թվականի կամ 1978 թվականի ակտի անդամ պետություն կամ 1991 թվականի ակտի պայմանագրային կողմ հանդիսացող պետություն.

7) սերմնանյութ (տնկանյութ)` սորտի վերարտադրության նպատակով օգտագործվող բույս կամ դրա առանձին մաս.

8) բուսանյութ` սորտի վերարտադրությունից բացի, այլ նպատակով օգտագործվող բույս կամ դրա մաս.

9) քաղաքացիներ` ՈՒՊՈՎ-ի անդամ պետության քաղաքացի կամ ՈՒՊՈՎ-ի անդամ միջպետական կազմակերպության անդամ պետության քաղաքացի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։