Գլուխ 4 · ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 16. Բուծողի իրավունքի իրացման սահմանափակումները
Հոդված 16. Բուծողի իրավունքի իրացման սահմանափակումները
(վերնագիրը լրաց. 26.06.23 ՀՕ-242-Ն)
Բացի սույն օրենքով սահմանված դեպքերից, բուծողի իրավունքը կարող է սահմանափակվել միայն հանրության գերակա շահերի ապահովման նպատակով:
Երբ որևէ նման սահմանափակում ազդում է երրորդ կողմին ցանկացած գործողություն իրականացնելու լիազորություն վերապահելու վրա, որի համար պահանջվում է բուծողի թույլտվությունը, ապա բուծողն ստանում է համարժեք փոխհատուցում:
(16-րդ հոդվածը խմբ. 24.10.18 ՀՕ-412-Ն, լրաց., փոփ. 26.06.23 ՀՕ-242-Ն)
(26.06.23 ՀՕ-242-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)