Գլուխ 8 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 25. Նախկինում ստացված արտոնագրերը
Հոդված 25. Նախկինում ստացված արտոնագրերը
1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, բուսաբուծությունում սելեկցիոն նվաճումների արտոնագիր ստացած անձանց իրավունքները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պահպանվել սույն օրենքով սահմանված կարգով: