Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԸ

Հոդված 9. Հայտ ներկայացնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Հայտ ներկայացնելը

1. Բուծողի իրավունքի ստացման համար հայտ ներկայացնելու օր է համարվում լիազոր մարմնի կողմից հայտի ստացման օրը:

2. Հայտը պետք է պարունակի՝

1) դիմում.

2) սորտի անունը.

3) սորտի նկարագրությունը.

4) սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը։

3. Հայտի փաստաթղթերի ձևերի նկատմամբ պահանջները սահմանում է լիազոր մարմինը։

4. Յուրաքանչյուր սորտի համար ներկայացվում է նոր հայտ։

(9-րդ հոդվածը փոփ. 26.06.23 ՀՕ-242-Ն)

(26.06.23 ՀՕ-242-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։