Գլուխ 2 · ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Հոդված 6. Տարբերակիչ հատկանիշը
Հոդված 6. Տարբերակիչ հատկանիշը
1. Սորտը համարվում է տարբերակիչ հատկանիշ ունեցող, եթե այն հստակ տարբերվում է ցանկացած այլ սորտից, որի գոյությունը հանրահայտ է հայտի ներկայացման պահին: Մասնավորապես բուծողի իրավունքների տրամադրման կամ սորտերի պաշտոնական գրանցամատյանում այլ սորտի գրանցման համար հայտի ներկայացումը յուրաքանչյուր երկրում սորտը դարձնում է հայտնի` հայտի լրացման պահից սկսած, եթե տվյալ հայտի լրացման հետևանքով բուծողին տրվել է իրավունք, կամ նշված սորտը ներառվել է սորտերի պաշտոնական գրանցամատյանում: