Հոդված 14. ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁևԸ
Հոդված 14. ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁևԸ
Իրավական օգնություն ցույց տալու մասին հանձնարարությունը պետք է կազմվի գրավոր և, հանձնարարության բովանդակությունից ելնելով, պետք է ունենա հետևյալ վավերապայմանները.
ա) հայցող հիմնարկի անվանումը,
բ) հնարավորության դեպքում` հայցվող հիմնարկի անվանումը,
գ) այն գործի բնույթը և առարկան, որով իրավական օգնություն է հայցվում, հանձնարարության բովանդակությունը,
դ) գործին առնչություն ունեցող անձանց անունները և ազգանունները, նրանց քաղաքացիությունը, սեռը, զբաղմունքը, բնակավայրը կամ գտնվելու վայրը, ծննդյան տարին և վայրը, իրավաբանական անձանց համար` անվանումը և գտնվելու վայրը,
ե) սույն Հոդվածի «դ» կետում նշված անձանց ներկայացուցիչների առկայության դեպքում` նրանց անունները, ազգանունները և հասցեները,
զ) հանձնվող փաստաթղթի անվանումը,
է) գործին առնչություն ունեցող անձանց դատավարական իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հայցող Կողմի օրենսդրությունից կատարված պատճենը կամ քաղվածքը: