Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 16. ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՁևԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՁևԸ

1. Պայմանավորվող կողմերի իրավասու հիմնարկները դատական հանձնարարությունները կատարում են իրենց ներքին օրենսդրությամբ նախատեսված ձևով:

2. Հայցվող հիմնարկը կարող է բավարարել հանձնարարության կատարման հատուկ ձևի կիրառման մասին հայցող հիմնարկի խնդրանքը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհամատեղելի է հայցվող Կողմի օրենքների հետ, չի բխում նրա դատական պրակտիկայից, կամ երբ խնդրանքի բավարարումն անհնար է գործնական դժվարությունների պատճառով:

3. Հայցվող Կողմն իրավունք ունի հայցող Կողմից պահանջելու` հատուցել փորձագետներին վճարված վարձատրությունները և հանձնարարության կատարման հատուկ ձևի կիրառման հետ կապված ծախսերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։