Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

Հոդված 22. ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ

Պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքում կազմված պաշտոնական փաստաթղթերը ազատվում են օրինականացումից կամ համանման այլ պայմանականություններից, եթե անհրաժեշտ է դրանք ներկայացնել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:

Սույն Պայմանագրի նպատակների համար պաշտոնական փաստաթղթեր են համարվում.

- դատարանի, դատախազության կամ դատավոր-կատարողի կողմից տրված փաստաթղթերը,

- գործադիր-կարգադրիչ մարմինների կողմից տրված փաստաթղթերը,

- նոտարական փաստաթղթերը,

- պաշտոնական վավերագրերը, մասնավորապես, ռեգիստրում կատարված նշումները, ամիս-ամսաթվի, տարվա հավաստումները և մասնավոր փաստաթղթերի վրա ստորագրությունների հավաստումները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։