Գլուխ 4 · ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 17. ՃԱՆԱՉՄԱՆ և ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Հոդված 17. ՃԱՆԱՉՄԱՆ և ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
1. Պայմանավորվող կողմերը պարտավոր են, սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան, իրենց տարածքներում ճանաչել և կատարել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները:
2. Սույն Պայմանագրի տեքստում օգտագործվող «դատական որոշումներ» տերմինը նշանակում է.
Հայաստանի Հանրապետության համար` քաղաքացիական գործերով վճիռները, որոշումները, այդ թվում` տնտեսական գործերով, դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությունները, գույքային բռնագանձման մասով քրեական գործով դատավճիռները, միջնորդ դատարանների որոշումները,
Բուլղարիայի Հանրապետության համար` դատարանի վճիռները, որոշումները, դատական համաձայնությունները, վնասի հատուցման մասով քրեական գործով դատավճիռները: