Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5. ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 5. ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Իրավական օգնություն ցույց տալիս Պայմանավորվող կողմերի հիմնարկները միմյանց հետ հաղորդակցվում են սույն Հոդվածի 2-րդ կետում նշված կենտրոնական մարմինների միջոցով:
2. Սույն Հոդվածի 1-ին կետում հիշատակված կենտրոնական մարմիններ են համարվում.
Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը,
Բուլղարիայի Հանրապետության համար` Բուլղարիայի Հանրապետության արդարադատության նախարարությունը: