Գլուխ 6 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 27. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
Հոդված 27. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
1. Պայմանավորվող կողմերը պարբերաբար տեղեկություն կփոխանակեն սույն Պայմանագրի կիրառման պրակտիկայի վերաբերյալ և խորհրդակցություններ կանցկացնեն նրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցերով:
2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ են մտնում սույն Պայմանագրի 28-րդ Հոդվածով նախատեսված կարգով: