Հոդված 1. ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 1. ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում օգտվում են իրենց անձնական և գույքային իրավունքների նույնպիսի իրավական պաշտպանությունից, ինչպես մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիները: Նրանք իրավունք ունեն ազատորեն և անարգել դիմել դատարան, դատախազություն և այլ հիմնարկներ, որոնց իրավասությանն են վերաբերում քաղաքացիական գործերը (այսուհետ` հիմնարկներ), ներկայացնել հայցեր և իրականացնել այլ դատավարական գործողություններ նույնպիսի պայմաններով, ինչպես մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիները:
2. Սույն Հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառվում են նաև Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տարածքում նրա ազգային օրենսդրությանը համապատասխան հիմնադրված իրավաբանական անձանց նկատմամբ:
3. Սույն Պայմանագրի նպատակների համար «քաղաքացիական գործեր» տերմինը նշանակում է այն գործերը, որոնք Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրությանը համապատասխան համարվում են քաղաքացիական գործեր: