Հոդված 12. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ և ՁևԸ
Հոդված 12. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ և ՁևԸ
1. Փաստաթղթերի հանձնումը կատարվում է հայցվող Կողմի օրենսդրությանը համապատասխան:
2. Փաստաթղթերի հանձնումը ձևակերպվում է հայցվող Կողմի տարածքում գործող փաստաթղթերի հանձնման կանոններին համապատասխան: Հաստատման մեջ պետք է նշվեն հանձնման ժամանակը և վայրը, ինչպես նաև անձը, որին հանձնվել է փաստաթուղթը:
3. Փաստաթղթերի հանձնման փորձի հաստատումը ձևակերպվում է սույն Հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով: Չհանձնված փաստաթղթերը վերադարձվում են հայցող Կողմի կենտրոնական մարմնին:
4. Փաստաթղթերի հանձնումը կարող է կատարվել նաև.
ա) փոստով փաստաթղթերը անմիջականորեն հասցեատիրոջը ուղարկելու միջոցով,
բ) հանձնումն իրականացնող Պայմանավորվող կողմի տարածքում գործող ձևերին համապատասխան որոշակի փաստաթղթեր կամ նրանց մասին ծանուցումներ իր հաշվին հանձնելու միջոցով: