Գլուխ 2 · ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ
Հոդված 13. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ և ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Հոդված 13. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ և ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Պայմանավորվող կողմերից մեկի հիմնարկների հանձնարարությամբ մյուս Պայմանավորվող կողմին առընթեր հավատարմագրված նրա դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունները կարող են փաստաթղթեր հանձնել սեփական քաղաքացիներին: Հանձնումը, սակայն, չի կարող ուղեկցվել հարկադրական բնույթի միջոցներով և հակասել նստավայր պետության ազգային օրենսդրությանը: