Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 15. ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ

1. Փաստաթղթերի հանձնման մասին հանձնարարության կատարումը հաստատող փաստաթղթում պետք է նշվեն ստացման ամիս-ամսաթիվը, տարին, ստացողի ստորագրությունը և հանձնարարությունը կատարող անձի ստորագրությունը: Եթե ստացողը հրաժարվում է ստանալուց, պետք է նշվեն նաև ստացումից հրաժարվելու դրդապատճառները:

2. Եթե հանձնարարության կատարումը, հայցվող Կողմի օրենսդրությանը համապատասխան, չի մտնում այդ Պայմանավորվող կողմի հիմնարկների իրավասության մեջ, ապա հանձնարարությունը կարող է վերադարձվել` նշելով հրաժարման դրդապատճառները:

3. Այն դեպքում, եթե Պայմանավորվող կողմի հայցվող հիմնարկը իրավունք չունի կատարելու հանձնարարությունը, նա պարտավոր է նշված հանձնարարությունը կատարման ուղարկել հայցվող Կողմի իրավասու հիմնարկներին, ինչպես նաև այդ մասին ծանուցել հայցող Կողմի հիմնարկին:

4. Հայցող հիմնարկը կարող է պահանջել, որ շահագրգիռ կողմերը և, ըստ հնարավորության, նրանց ներկայացուցիչները անմիջականորեն ծանուցվեն հանձնարարության կատարման ամիս-ամսաթվի, տարվա և վայրի մասին` այն հաշվով, որ նրանք կարողանան ներկա գտնվել:

5. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի իր դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների միջոցով, առանց հարկադրանքի կիրառման, կատարել այն դատական հանձնարարությունները, որոնք վերաբերում են իրենց քաղաքացիներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։