Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 18. ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ և ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ և ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

1. Դատական որոշման ճանաչման և կատարման մասին միջնորդությունը դիմողի կողմից տրվում է այդ որոշումը կայացրած դատարանին և վերջինիս կողմից մյուս Կողմի դատարանին է ուղարկվում սույն Պայմանագրի 5-րդ Հոդվածով նախատեսված կարգով: Դիմողը կարող է միջնորդությունը ներկայացնել նաև անմիջականորեն մյուս Կողմի դատարանին:

2. Դատական որոշման ճանաչման և կատարման մասին միջնորդությանը պետք է կցվեն հետևյալ փաստաթղթերը.

ա) դատարանի կողմից վավերացված դատական որոշման պատճենը. եթե պատճենի մեջ բացակայում է հստակ նշում այն մասին, որ որոշումը մտել է օրինական ուժի մեջ և կարող է կատարվել, ապա պետք է կցվի դատարանի փաստաթուղթը` դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտած լինելու մասին,

բ) դատարանի փաստաթուղթը` որոշման մի մասը հայցող Կողմի տարածքում կատարած լինելու մասին,

գ) այն փաստաթուղթը, որով հավաստվում է, որ դատավարությանը չմասնակցած կողմին, իսկ նրա անգործունակության դեպքում` նրա պատշաճ ներկայացուցչին, օրենքով սահմանված կարգով ծանուցագիր է հանձնվել դատականչի մասին:

3. Սույն Հոդվածի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերը պետք է ուղեկցվեն վավերացված թարգմանությամբ` կատարված դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության կամ միջնորդող Պայմանավորվող կողմի այլ լիազորված անձի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։