Գլուխ 4 · ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 19. ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ և ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 19. ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ և ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Դատական որոշման ճանաչումը և կատարումը իրականացվում են այն Պայմանավորվող կողմի դատարանի կողմից, որին ուղղված է միջնորդությունը, համաձայն այդ Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգի:
2. Դատարանը, որին ուղղված է միջնորդությունը, որոշումն ըստ էության չի քննարկում, այլ այն դիտարկում է միայն սույն Պայմանագրի պահանջներին դրա համապատասխան լինելու տեսանկյունից:
3. Այդ որոշման վերաբերյալ, ըստ որի ճանաչման և կատարման մասին միջնորդություն է ստացվել, միջնորդությունն ստացած դատարանը, անհրաժեշտության դեպքում, կարող է որոշում կայացրած դատարանից պահանջել` ներկայացնել լրացուցիչ նյութեր: