Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 21. ՈՐՈՇՄԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ և ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. ՈՐՈՇՄԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ և ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ

Դատական որոշման ճանաչումն ու կատարումը կարող են մերժվել, եթե.

ա) որոշումը օրինական ուժի մեջ չի մտել կամ ենթակա չէ կատարման այն Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան, որտեղ որոշումը կայացվել է,

բ) այն Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան, որին ուղղված է որոշման ճանաչման և կատարման միջնորդությունը, գործը վերաբերում է հայցվող Կողմի դատարանի բացառիկ իրավասությանը,

գ) գործին մասնակցություն չունեցած կողմին Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համապատասխան որոշումն ընդունած հիմնարկի կողմից չի հանձնվել դատականչի մասին ծանուցագիրը, կամ նրա լրիվ կամ սահմանափակ անգործունակության դեպքում բացակայել է պատշաճ ներկայացուցիչը,

դ) նույն կողմերի միջև, նույն իրավական վեճով հայցվող Պայմանավորվող կողմի դատարանի կողմից արդեն կայացվել է օրինական ուժի մեջ մտած որոշում, կամ այդ գործը հայցվող Կողմի դատարանում քննության տակ է գտնվում, կամ արդեն ճանաչվել է այդ նույն գործով երրորդ պետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։