Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6. ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 6. ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայցվող հիմնարկը իրավական օգնություն ցույց տալիս կիրառում է իր պետության ազգային օրենսդրությունը:
2. Իրավական օգնություն ցույց տալիս հայցվող հիմնարկը, հայցող Պայմանավորվող կողմի խնդրանքով, կարող է կիրառել նաև մյուս Պայմանավորվող կողմի դատավարական նորմերը, եթե միայն դրանք չեն հակասում հայցվող Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությանը: