Գլուխ 4 · ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հոդված 15. Որսորդական տնտեսությունից օգտվելու համար վճարումները
Հոդված 15. Որսորդական տնտեսությունից օգտվելու համար վճարումները
1. Որսորդական տնտեսությունում որսը և դրա հետ կապված ծառայությունների մատուցումը վճարովի է:
2. Որսի կենդանիների օգտագործման վճարները (բնօգտագործման վճարները) և որսի հետ կապված ծառայությունների համար վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Որսորդական տնտեսություններում ծառայությունների մատուցման համար վճարի չափերը սահմանվում են պայմանագրային հիմունքներով: