Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՈՐՍԻ, ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

Որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության և կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

1) որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության ու կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառներում պետական քաղաքականության իրականացումը.

2) որսահանդակների ցանկի հաստատումը.

3) ոլորտին առնչվող պետական ծրագրերի հաստատումը.

4) (կետն ուժը կորցրել է 02.02.10 ՀՕ-5-Ն)

5) որսի կենդանիների պետական կադաստրի և մոնիթորինգի վարման կարգերի սահմանումը.

6) որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողովի աշխատակարգի սահմանումը և կազմի հաստատումը.

7) որսորդական տնտեսության ստեղծումը.

8) որսորդական տնտեսությունների համար հողամասի նկատմամբ վարձակալության վճարների սահմանումը.

9 ) որսորդական մինիմումի կարգի սահմանումը.

10) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(7-րդ հոդվածը փոփ. 02.02.10 ՀՕ-5-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։