Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՈՐՍԻ, ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 8. Լիազորված մարմնի իրավասությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Լիազորված մարմնի իրավասությունները

Որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության և կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառում լիազորված մարմնի իրավասություններն են`

1) ոլորտի քաղաքականության և ռազմավարության մշակումը.

2) պետական ծրագրերի մշակումը և իր լիազորության սահմաններում դրանց իրականացումը.

3) որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության և կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

4) որսի կանոնների հաստատումը.

5) որսորդական վկայականի միասնական ձևի հաստատումը.

6) որսորդական մինիմումի քննության կազմակերպումը և անցկացումը.

7) որսորդական վկայականի տրամադրումը.

8) որսի կենդանիների ցանկի հաստատումը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների սահմանումը.

9) որսի թույլտվությունների և պայմանագրերի օրինակելի ձևերի մշակումն ու հաստատումը.

10) որսի կենդանիների, այդ թվում` որսի հատուկ թույլտվություն պահանջող կենդանիների օգտագործման թույլտվությունների տրամադրումը և պայմանագրերի կնքումը.

11) որսի ընթացքում ձեռք բերված կամ օրինական ճանապարհով գնված արգասիքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների տրամադրումը.

12) որսի կենդանիների պետական կադաստրի վարումը.

13) որսի կենդանիների պետական հաշվառման կազմակերպումը և իրականացումը.

14) որսի կենդանիների պետական մոնիթորինգի կազմակերպումն ու վարումը.

15) որսորդական տնտեսություն ստեղծելու մրցույթի անցկացումը.

16) որսի ռեսուրսի օգտագործման պայմանագրի կնքումը և որսորդական տնտեսություն վարելու իրավունքի տրամադրումը.

17) որսորդական տնտեսության վարման և զարգացման ծրագրերի հաստատումը.

18) օրենքով սահմանված կարգով որսորդների կամ որսի օգտատերերի հետ կնքված թույլտվություններն ու պայմանագրերը լուծելը.

19) որսորդական տնտեսության վարման մասին անհրաժեշտ տեղեկատվություն ստանալը.

20) իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության իրականացումը.

21) պետական անտառներում և անտառային ֆոնդի հողերում սույն հոդվածի 2-րդ և 20-րդ կետերով սահմանված իրավասությունները դրանց կառավարումն իրականացնող պետական կառավարման մարմնին զիջելը.

22) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։