Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Որսի կենդանիների պահպանությունը, պաշտպանությունը, վերարտադրությունը և կայուն օգտագործումը, որսահանդակների պահպանությունը և բարելավումը, որսի և որսորդական տնտեսության վարումը կարգավորող օրենսդրությունը

1. Որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և կայուն օգտագործման, որսահանդակների պահպանության և բարելավման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառներում հասարակական հարաբերությունները կարգավորվում են «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: