Գլուխ 3 · ՈՐՍԻ, ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 10. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները
Հոդված 10. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները
Հայաստանի Հանրապետությունում որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության և կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառներում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են`
1) մասնակցությունը պետական ծրագրերի մշակմանը.
2) մասնակցությունը որսահանդակների և կենդանական աշխարհի օգտագործման և պահպանության միջոցառումների կազմակերպմանը.
3) օրենքով սահմանված այլ լիազորություններ: