Հոդված 14. Որսորդական տնտեսության օգտագործումը և օգտագործման համար վճարումները
Հոդված 14. Որսորդական տնտեսության օգտագործումը և օգտագործման համար վճարումները
1. Որսորդական տնտեսության օգտագործումը վճարովի է: Վճարումների կարգը և չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համապատասխան պայմանագրով: Վճարները ներառում են որսորդական տնտեսության գույքի, նրա զբաղեցրած հողամասի վարձակալության, որսի ռեսուրսի օբյեկտների օգտագործման համար բնօգտագործման և դրանց հետ կապված ծառայությունների դիմաց գանձվող վճարները:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետության սեփականություն համարվող հողամասերում նոր ստեղծված որսորդական տնտեսություններին խրախուսելու նպատակով կարող է դրանց ազատել հողամասի վարձավճարից` հողամասի տրամադրման պահից մինչև 10 տարի ժամկետով:
3. Հողամասի նկատմամբ վարձակալության վճարներ նախատեսվում են որսորդական տնտեսության միայն անտառապատ և (կամ) այն հատվածների համար, որոնք, բացի որսորդությունից, օգտագործելի են նաև կենցաղային կամ տնտեսական այլ նպատակների համար, իսկ մյուս հատվածների համար վարձակալության վճարներ չեն սահմանվում:
4. Սույն հոդվածով սահմանված գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: