Գլուխ 5 · ՈՐՍԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՈՐՍՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 17. Որսորդական վկայականը
Հոդված 17. Որսորդական վկայականը
Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է լիազորված մարմնի հաստատած միասնական ձևի որսորդական վկայական: Որսորդական վկայականը տրվում է լիազորված մարմնի կողմից որսորդական մինիմումի քննությունը հանձնած և օրենքով սահմանված կարգով ու չափով պետական տուրք մուծած քաղաքացիներին: