Գլուխ 5 · ՈՐՍԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՈՐՍՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 20. Որսի կանոնները
Հոդված 20. Որսի կանոնները
Որսի կանոնները հաստատվում են սույն օրենքով սահմանված կարգով և ներառում են`
1) որսի ժամկետները և միջոցները.
2) որսի օբյեկտ համարվող կենդանիների ցանկը.
3) կենդանիների որսի սահմանային թույլատրելի չափաքանակները.
4) որսի արգելված ձևերը, միջոցները, մեթոդները և գործիքները.
5) որսի արգելված տարածքների ցանկը.
6) օգտագործման հանձնված որսորդական տնտեսությունների և որսահանդակների ցանկը:
(20-րդ հոդվածը լրաց. 04.02.10 ՀՕ-18-Ն)