Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 28. Որսի կենդանիների օգտագործման թույլտվությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28. Որսի կենդանիների օգտագործման թույլտվությունները

Որսի կենդանիների օգտագործման համար տրվում են հետևյալ թույլտվությունները.

1) երկարաժամկետ թույլտվություն` լիազորված մարմնի կողմից տրվում է օգտատիրոջը մինչև 50 տարի ժամկետով` որսորդական տնտեսության օգտագործման պայմանագրի հիման վրա և օգտատիրոջը թույլ է տալիս օգտագործել տարածքի որսորդական կենդանիները` համաձայն թույլտվության մեջ սահմանված տեսակների, քանակների և ժամկետների.

2) կարճաժամկետ թույլտվություն` լիազորված մարմնի կամ օգտատիրոջ կողմից տրվում է որսորդին որսի հատուկ թույլտվություն չպահանջող կենդանիների տեսակների որսի համար` կոնկրետ վայրում և ժամանակահատվածում.

3) անվանական թույլտվություն` լիազորված մարմնի կամ օգտատիրոջ կողմից տրվում է որսորդին` լիազորված մարմնի հետ համաձայնեցնելով կենդանու տեսակի որսի համար հատուկ թույլտվությունը` կոնկրետ վայրում և ժամանակահատվածում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։