Հոդված 5. Որսի և որսի ռեսուրսի օգտագործման օբյեկտները
Հոդված 5. Որսի և որսի ռեսուրսի օգտագործման օբյեկտները
1. Որսի և որսի ռեսուրսի օգտագործման օբյեկտներ են համարվում որսի կենդանիները և որսահանդակների հետ մեկտեղ նաև դրանց օգտագործման իրավունքները:
2. Որսի կենդանիների ցանկը հաստատում և դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակները սահմանում է Հայաստանի Հանրապետության լիազորած պետական մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):
3. Որսահանդակները կարող են գտնվել անտառային և գյուղատնտեսական նշանակության հողերի, ինչպես նաև ջրային տարածքների վրա:
4. Որսի կենդանիների օգտագործման իրավունքները տարանջատվում են դրանց բնակավայրերի և կեցության վայրերի (հող, ջուր, օդ, անտառ) օգտագործման իրավունքներից:
5. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու և օգտագործելու կարգը սահմանվում է օրենքով:
(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 02.02.10 ՀՕ-5-Ն)