Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 9 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-12-24-ից մինչև 1998-02-10։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը

գործել է մինչև 1998-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքը կարգավորում է պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման իրավահարաբերությունները:

Սույն օրենքը սահմանում է պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման օբյեկտները, սուբյեկտները, ձևերը, կարգն ու պայմանները:

Օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների, կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված ձեռնարկություններում Հայաստանի Հանրապետության պետական բաժնեմաս հանդիսացող գույքային համալիրների, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտների վրա:

Օրենքի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված հասարակական-քաղաքական և հասարակական կազմակերպություններին պատկանող ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների, դրանցում այդ կազմակերպությունների բաժնեմաս հանդիսացող գույքի, ինչպես նաև պետական գույքը այլ պետություններին և միջազգային կազմակերպություններին օտարելուց բխող այն իրավահարաբերությունների վրա, որոնք կապված են Հայաստանի Հանրապետությունում դրանց ներկայացուցչական ֆունկցիաները կատարելու հետ:

Հողային և բնակարանային ֆոնդերի, մշակութային և պատմական արժեք ներկայացնող օբյեկտների սեփականաշնորհման հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև քաղաքացիների և ձեռնարկությունների կողմից գույքային համալիր չհանդիսացող պետական գույքի առանձին օբյեկտների օտարման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:

(1-ին հոդվածը փոփ. 27.12.95 ՀՕ-30)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։