Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-06-11-ից մինչև 1996-12-24։Բացել գործող տեքստը

Հոդված 43. Սեփականաշնորհման պայմանագիրը

գործել է մինչև 1996-12-24Բացել ARLIS-ում

Հոդված 43. Սեփականաշնորհման պայմանագիրը

Անկախ սեփականաշնորհման ձևից, պետական ձեռնարկություն կամ անավարտ շինարարության օբյեկտ վաճառող մարմնի և գնորդի միջև կնքվում է սեփականաշնորհման պայմանագիր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պայմանագրում նշվում են` տեղեկություններ վաճառողի և գնորդի մասին, ձեռնարկության (անավարտ շինարարության օբյեկտի) անվանումը և գտնվելու վայրը, վաճառված գույքի կազմը և գինը, ձեռնարկության (անավարտ շինարարության օբյեկտի) զբաղեցրած հողակտորի գինը և օգտագործելու պայմանները, պետությանը պատկանող բաժնեմասը կամ բաժնետոմսերի փաթեթը, ձեռնարկությունը (անավարտ շինարարության օբյեկտը) նոր սեփականատիրոջը փոխանցելու կարգը, վճարման ձևը և ժամկետները, կողմերի` ձեռնարկության գործունեությանը կամ շինարարությանը վերաբերող փոխադարձ պարտավորությունները, պայմանները (այդ թվում սեփականաշնորհված ձեռնարկություններին պատկանող նախադպրոցական, առողջապահական, մարզական, մշակութային, լուսավորական, առողջարանային և պրոֆիլակտիկ բուժման օբյեկտների գործունեության ուղղվածությունը պահպանելը), որոնց կատարումը պարտադիր է գնորդի համար և որոնք բխում են սույն օրենքից և ծրագրից:

Ձեռնարկության սեփականաշնորհվող գույքի (անավարտ շինարարության օբյեկտի) նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրի գրանցման պահից, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված:

(43-րդ հոդվածը փոփ. 27.12.95 ՀՕ-30)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։