Հոդված 17. Օրենսգրքի 127-րդ հոդվածում՝
Հոդված 17. Օրենսգրքի 127-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) հակընդդեմ հայցադիմումը չի համապատասխանում սույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված պահանջներին.»,
բ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձը հայցադիմումը ներկայացրել է սույն օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին և 1.2-րդ մասերով սահմանված պահանջների խախտմամբ.»,
գ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14) հայցադիմումը ներկայացվել է այն ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով, որը ենթակա է քննության նոտարի կողմից, և առկա չէ՝
ա. նոտարի կողմից նույն պահանջով գումարի բռնագանձման կարգադրություն արձակվելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշում, բացառությամբ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82.9-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով դիմումը մերժելու դեպքի, կամ
բ. նոտարի կողմից նույն պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչվելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշում:».
2) 1.3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.3. Սույն հոդվածի 1.1-ին մասում նշված թերությունները չվերացվելու կամ հայցադիմումը վերադարձնելու այլ հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում որոշում է կայացնում հայցադիմումը վերադարձնելու մասին։».
3) 4-րդ մասի՝
ա. «և 10-12-րդ» բառերը փոխարինել «, 10-12-րդ և 14-րդ» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կրկին ներկայացված հայցադիմումում նույն խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ խախտումները վերացնելու հնարավորությունից հայցվորը զրկված էր իր կամքից անկախ պատճառներով:».
4) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկված լինելու պայմաններում հայցադիմումը կրկին ներկայացվել է դատարան, ապա առաջին ատյանի դատարանը կրկին ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու հարցի վերաբերյալ որոշում է կայացնում վերաքննիչ դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման վերաբերյալ դատական ակտ կայացվելուց հետո:».
5) 6-րդ մասի առաջին նախադասությունը «մերժելու հիմքերը» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անվերապահ բեկանման հիմքերից որևէ մեկով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացվելու դեպքում առաջին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վերադարձնելու հիմքերը» բառերով: