Հոդված 26. Օրենսգրքի 156-րդ հոդվածում՝
Հոդված 26. Օրենսգրքի 156-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա) 6-րդ կետի «պատասխանողը» բառը փոխարինել «գործին մասնակցող անձը» բառերով,
բ) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) առաջին ատյանի դատարանը որոշել է գործի քննությանը ներգրավել գործին մասնակցող նոր անձի կամ, սույն օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ծանուցել որևէ անձի.»,
գ) 14-րդ կետի «դեպքում» բառը փոխարինել «կամ սույն օրենսգրքով սահմանված դատավարական գործողությունները կատարելու անհրաժեշտության դեպքերում» բառերով.
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում գործի քննությունը հետաձգելու գործողությունը կարող է կատարվել դատական նիստից դուրս։»: