Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 39. Օրենսգրքի 234.9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 39. Օրենսգրքի 234.9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 234.9. Գործի քննության կարգը

1. Դատարանը սույն գլխով նախատեսված վեճերով գործերը քննում և դրանց վերաբերյալ վճիռները և որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

1) դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ.

2) ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն.

3) հայցվորը հրաժարվել է պահանջից:

2. Գործը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի լրանալը:

3. Գործը դատական նիստում քննելու մասին դատարանը կայացնում է որոշում հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց կամ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

4. Գործը դատական նիստում քննելու հարցը կարող է լուծվել նաև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։