Հոդված 45. Օրենսգրքի 371-րդ հոդվածում՝
Հոդված 45. Օրենսգրքի 371-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանի աշխատակազմը սույն հոդվածի 3.1-ին մասին համապատասխան կազմում է արձանագրություն վերաքննիչ բողոքում առկա թերությունների մասին, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է արձանագրությամբ մատնանշված թերությունները վերացնելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող հինգերորդ օրվանից:».
2) 3-րդ մասը «թույլ տրված» բառերից հետո լրացնել «բոլոր» բառով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ մասերով.
«3.1. Եթե ներկայացված վերաքննիչ բողոքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բողոք բերող անձը թույլ է տվել սույն հոդվածի 368-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերի խախտումներ, կամ բողոքին կցված չէ բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները կամ վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը, ապա վերաքննիչ դատարանի գրասենյակը կարող է հաղորդակցության միջոցով (առկայության դեպքում) ոչ ուշ, քան մինչև համապատասխան դատավարական ժամկետը լրանալուց երեք օր առաջ տեղեկացնել բողոք բերող անձին վերաքննիչ բողոքում առկա թերությունների մասին՝ առաջարկելով մինչև եռօրյա ժամկետում վերացնել դրանք: Նման միջոցով տեղեկացման անհնարինության դեպքում վերաքննիչ դատարանի գրասենյակը նույն ժամկետում կարող է կազմել վերաքննիչ բողոքում առկա թերությունների մասին արձանագրություն՝ նշելով առկա թերություններն արձանագրությունն ստանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, վերացնելու անհրաժեշտության մասին: Նշված արձանագրությունը ոչ ուշ, քան կազմելու հաջորդ օրն ուղարկվում է բողոք բերող անձին:
3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասում նշված թերությունները վերացվելուց հետո վերաքննիչ դատարանը սույն օրենսգրքի 370-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, եթե բացակայում են վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու հիմքերը կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու այլ հիմքեր:
3.3. Սույն հոդվածի 3.1-ին մասում նշված թերությունները չվերացվելու կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու այլ հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում որոշում է կայացնում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին:».
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում ընդունելու դեպքում բողոք բերած անձին ուղարկվում են վերաքննիչ դատարանի որոշումը, վերաքննիչ բողոքը և դրան կից ներկայացված այն փաստաթղթերը, որոնցում հայտնաբերվել են թերություններ՝ միաժամանակ գործին կցելով դրանց պատճենները: Այդ դեպքում բողոք բերող անձը բողոքը կրկին ներկայացնելիս դրան չի կցում վերաքննիչ դատարանի չվերադարձրած փաստաթղթերը: Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ուղարկվում է նաև գործին մասնակցող այլ անձանց:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Այն դեպքում, երբ բողոքը ներկայացրել են մի քանի անձինք, վերաքննիչ դատարանը բողոքում առկա թերություններ թույլ տված անձի համար սահմանում է սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետ՝ այդ թերությունները շտկելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:»: