Հոդված 51. Օրենսգրքի 389-րդ հոդվածում՝
Հոդված 51. Օրենսգրքի 389-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) դատավարության մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Գործին մասնակից չդարձած անձինք վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող են ներկայացնել այն դեպքում, եթե իրենց իրավունքները և պարտականությունները շոշափվել են վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտով:»: